ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպում է ունեցել խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: Բակո Սահակյանը Ֆրանսիայի Ազգային ժողովի հետ համագործակցությունը համարել է պահանջված՝ հավելելով, որ փոխգործակցության հետագա ընդլայնման համար կան խոստումնալից հեռանկարներ: